«Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան իրազեկել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը, հստակեցնելով, որ քաղաքացիական խորհրդատուի ընտրությունն արդեն կատարված է, և այս տարի նա աշխատանքի կանցնի։               
 

Արցախը եղել է, կա և լինելու է իշխանություն ունենալ-չունենալու գինը

Արցախը եղել է, կա և լինելու է իշխանություն ունենալ-չունենալու գինը
21.07.2023 | 17:16

Հայաստանի ինստուտուցիոնալ պատմությունը ունի իր օրինաչափությունները: Որևէ իշխանություն կրող կամ կրողների խումբ այդ օրինաչափություններից խուսափել կամ խուսանավել և այն օտարել չի կարողացել: Արցախը, լինելով երրորդ հանրապետության ստեղծման ինստիտուցիոնալ հենք, հանդիսանում է հենց այն քաղաքական անօտարելի օրինաչափությունը, որը եղել է, կա և լինելու է յուրաքանչյուր հայաստանյան իշխանության քաղաքական պատասխանատվության և իշխանություն ունենալ-չունենալու գինը:

Հայաստանում իշխանության եկել և իշխանություն կորցրել են բացառապես Արցախյան հիմնախնդրի պատճառով: Հանրությունը միշտ եղել է այդ գործընթացի արտաքին բեմականացված դրամատուրգիայի ուղեկից:

Այս պետության ինստիտուցիոնալ և հասարակաքաղաքական ներքին «սահմանադրությունը» այսօր Արցախից հրաժարվողների առաջ դրել է մեծագույն դիլեմա: Նրանք չեն կարողանում իրականացնել վերջին արարը: Հանձնումը չի իրականացվում, հանձնումն ու իշխանազրկումը դարձել են քաղաքական հոմանիշներ:

Քաղաքական պոռոտախոսությունն ու դեմագոգիան ռեալ պոլիտիկի մեջ չեն աշխատում և հասցրել են քաղաքական տուպիկի: Հանձնման կոնցեպտը ուղղակի կանգ է առել:

Հավատացեք, կենցաղային՝ «այ ախպեր իրանց ձեռնա սաղ, հենա տվին պրծան, ինչ ուզում անում են» մտածողությունը հեշտ է, բայց դրա քաղաքական բազմաշերտ ծանրությունը բարդ է և ոչ դյուրին:

ՀՀ իշխանությունները լիակատար թակարդի մեջ են, որքան էլ իրենց սնանկ դեմագոգներով, թշվառ պրոպագանդիստներով և նախկին քաղհասարակության վարձկաններով մեզ վրա վաճառեն մի «հանձման իդեա», դրա գնորդը այն ոչ մի կերպ չի գնել, չի գնում և չի գնելու: Գալիս է այդ «հանձնման իդեայի» ֆիասկոյի պահը, իսկ հանձնումից բացի այս իշխանությունը վաճառքի ենթակա որևէ այլ քաղաքական ապրանք արտադրելու ո՛չ ռեսուրս, ո՛չ էլ ունակություն ունի: Չի աշխատելու ոչ հանձնման հակառակի քաղաքական կոնցեպտի որդեգրումը իրենց տեսքով, ոչ էլ աշխատելու է տնտեսական իբր հաջողության խայծը: Չի աշխատելու որպես բոնուս ոչ մի խայծ, նույնիսկ, եթե ողջ հանրապետության անտառները ներառյալ ասֆալտապատեն, միևնույն է, Արցախը, 44 օրյա պատերազմը, հայ հասարակության բարոյական խեղումը խարան են՝ քաղաքական և բարոյական խարան:

Հասարակությունը ունի հատկություն, այն, ինչ իրեն տվել են, արդեն իրենն է ու կա, և նա միշտ սպասում է ավելիին ու չստանալու դեպքում արժեզրկում և օրինաչափ է համարում արդեն ունեցածը:

ՀՀ ինստիտուցիոնալ պատմությունը ունի հուշում՝ ՀՀՇ-ականության քաղաքական կյանքը կարճ է տևում: Դրա խեղված նեոդրսևորումը՝ ՔՊ-ականության տեսքով, ավելի կարճ է տևելու:

P.S. Կհանձնեք բա չե՞ք հանձնի...

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1742

Մեկնաբանություններ